ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Անչափահաս բանտարկյալն էլ է երեխա

Անչափահաս բանտարկյալն էլ է երեխա
13.03.2013 | 16:46

Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ անչափահասների 31 տոկոսը կալանավորման կամ ձերբակալման ժամանակ իրազեկ չեն եղել իրենց իրավունքներին: Ուսումնասիրության համար հարցազրույց անցած 82 անչափահասների մոտ 21 տոկոսն իրազեկված չէ ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չի կարդացել ձերբակալության արձանագրությունը` նախքան այն ստորագրելը: ՈՒթ երեխա նշել է, որ ոստիկանությունում ֆիզիկական բռնության է ենթարկվել: Անչափահասների 32 տոկոսն էլ ընդունել է, որ ոչ դատավորը, ոչ էլ դատավճիռն արդար չեն եղել` ելնելով նախկինում իրենց դատված լինելու հանգամանքից: «Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տարբեր մասնագետների համագործակցության մեխանիզմ ստեղծել, որին ներգրավված կլինեն ոստիկանության, արդարադատության ոլորտների ներկայացուցիչները»,- այսօր, «Անի Պլազա» հյուրանոցում կայացած «ՀՀ-ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին» ուսումնասիրության ներկայացման ժամանակ, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսի խոսքով`«Եվրամիությունը պատրաստ է աջակցել անչափահասների արդարադատության համապարփակ համակարգի ստեղծմանը»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Անի Ներսիսյանն էլ նշել է, որ խնդիրները նոր չեն մեր հասարակության համար, անհրաժեշտ է դատաիրավական համակարգված ընթացակարգեր ստեղծել` հասարակությանը անչափահասների ինտեգրման համար:
Քննարկման սկզբում ներկայացվել են անչափահասների նկարահանած մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնցում վերջիններս խոսում են իրենց իրավունքների ոտնահարման և ձերբակալումից հետո առաջացած խնդիրների մասին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ